Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ի՞նչ գին ուներ Արցախը Ռուսաստանի համար՝ համեմատած Թուրքիային 700000 խորանարդ մետր գազի վաճառքի հետ

Ի՞նչ գին ուներ Արցախը Ռուսաստանի համար՝ համեմատած Թուրքիային 700000 խորանարդ մետր գազի վաճառքի հետ
28.11.2020 | 08:45

Ռուսական էներգետիկ «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, որ մինչև հիմա գազ էր վաճառում Թուրքիային նավթային ինդեքսացիայի երկարաժամկետ պայմանագրով, իր էլեկտրոնային պլատֆորմում Թուրքիային գազի առաջին սպոտային վաճառքի աճուրդ է անցկացրել:

«Գազպրոմ էքսպորտը» իր էլեկտրոնային առևտրական պլատֆորմում աճուրդի արդյունքով առաջին անգամ Թուրքիային գազ կվաճառի սպոտային գնով: Վերջին տարիներին բնական գազի շուկայում նավթի գներին կապված երկարաժամկետ պայմանագրերը փոխարինվում են կարճաժամկետ ու սպոտային պայմանագրերով՝ ավելի ճկուն պայմաններով: Երբ շուկայում բնական գազի ավելացումով մեծացավ սպոտային առևտուրը, որ կապված է աճուրդային գնանշումներին, համաշխարհային գները նշանակալից նվազեցին: Գնանկման վրա էական ազդեցություն ունեցավ և թերթաքարային բնական գազը: Այդ ժամանակ Թուրքիան նախապատվությունը տալիս էր ավելի էժան թերթաքարային գազին: Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման վարչությունը (EPDK) անցյալ տարի ճանապարհ հարթեց խողովակաշարային գազի սպոտային ներմուծման համար, որ կարելի էր ձեռք բերել ավելի մատչելի գնով և ավելի ճկուն պայմաններով: Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հզորությունների առաջին որոշարկումը եղավ 2020-ի սեպտեմբերին, և Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանին գտնվող Մալկոչլարուում իրականացվեց խողովակաշարային գազի առաջին սպոտային ներմուծումը Թուրքիա: Թուրքիայի անցկացրած այդ տենդերից հետո ռուսական «Գազպրոմ էքսպորտը» ևս 5 առանձին աճուրդներ անցկացրեց Թուրքիա գազի վաճառքի համար: Աճուրդի արդյունքներով «Գազպրոմ էքսպորտը» համաձայնության հասավ ընկերության հետ, որ առաջարկեց 700000 խորանարդ մետր բնական գազի մատակարարում Թուրքիային 2020-ի դեկտեմբերին: Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիային բնական գազ կվաճառի սպոտային գնով: 700000 խորանարդ մետր գազը, որ հայտարարված է տենդերի շրջանակներում, դեկտեմբերին Թուրքիա կմատակարարվի Մալկոչլար-Ստրամջայով:

Թուրքիայի թեթաքարային գազի ներմուծումով և ռեսուրսների դիվերսիֆիկացումով Ռուսաստանից գազի ներմուծումը Թուրքիա կտրուկ նվազել է: 2020-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից գնված գազի ծավալը նվազել է 41,5%՝ 2019-ի համեմատությամբ և կազմել է 4,67 միլիարդ խորանարդ մետր: 2019-ի նույն ժամանակամիջոցում Ռուսաստանից ներմուծվել է 7,99 միլիարդ խորանարդ մետր գազ և Ռուսաստանը ներմուծման հիմնական շուկան էր: EPDK-ն կորոշարկի խողովակաշարային գազի նոր հզորությունների սպոտային գները:

EPDK-ն տարեսկբից ամեն ամիս զետեղում է հայտարարություններ խողովակաշարային գազի սպոտային ներկրման համար, նույն կերպ հաղորդելով սպոտային ներկրման պահանջարկի մասին: Աճուրդին մասնակցության ցանկություն ունեցողները կարող են EPDK-ին հայտեր ներկայացնել մինչև նոյեմբերի 19-ը: Հայտարարությունները քննարկվելու են էլեկտրոնային տեսքով նոյեմբերի 24-ին:

Փաստը, որ Ռուսաստանը՝ գազի խոշորագույն մատակարարներից մեկը. Թուրքիային ներառել է այդ պլատֆորմում, կարևոր է տարածաշրջանում երկրի դերի տեսակետից՝ ասել է EPDK նախագահ Մուստաֆա Յիլմազը: Anadolu-ին հարցազրույցում: «Այդ իրադարձությունը կարևոր ազդանշան է, որ Թուրքիան սրընթաց շարժվում է դեպի տարածաշրջանային առևտրի կենտրոն դառնալու նպատակակետ,-ասել է Յիլմազը: -Հատկանշական է, որ Ռուսաստանի կողմից Մալկոչլարի ներառումը համընկել էլ այն շրջանին, երբ Թուրքիայում իրականացվել է խողովակաշարային գազի առաջին սպոտային ներկրումը: Դա ցույց է տալիս, որ վաճառող երկրները դիրքորոշվում են Թուրքիայում տեղի ունեցած փոփոխություններով: Քայլեր ձեռնարկելով ուժեղ, հուսալի և մրցունակ բնական գազի շուկայի ստեղծման ուղղությամբ, Թուրքիան ձևավորում է տարածաշրջանային շուկան»: Թուրքիան գազի տարեկան 45 միլիարդ խորանարդ մետր ծավալով օգտագործման պարագայում Եվրոպայի 5 խոշորագույն շուկաներից մեկն է, և վերջին քայլերը խիստ կարևոր էին երկարաժամկետ պայմանագրերի վերանայման բանակցային գործընթացում, որ ստորագրվել են վաճառող երկրների հետ և որոնց գործողության ժամկետն աստիճանաբար ավարտվում է առաջիկա մի քանի տարիներին՝ ընդգծել է Յիլմազը:

Նրա խոսքով՝ գազի սպոտային առևտրի շուրջ իրադարձություններին զուգահեռ Սև ծովում բնական գազի հայտնաբերումը նույնպես ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը պայմանագրերի վերանայման գործընթացում: «Բնական գազի ֆյուչերսային շուկան, որ ծրագրվում է սկսել 2021-ին, նույնպես մեծ նշանակություն ունի Թուրքիայի ավելի մրցունակ շուկա դուրս գալու տեսակետից»՝ հավելել է Յիլմազը:

Նուրան Էրկուլ Կայա, Anadolu

Հ.Գ. Եվ մենք ուզում ենք, որ Ռուսաստանը լինի Հայաստանի ռազմավարական դաշնակի՞ցը, ինչպես անցյալ դարի պայմանագրերում է, երբ 21-րդ դարում Թուրքիան վերանայում է Ռուսաստանի հետ իր կնքած պայմանագրերը ու հնարավորն անում՝ դառնալու տարածաշրջանային շուկա: Եվ թող ոչ ոք չհարցնի, թե ինչու՞ է Անկարան անտեսում Բաքվի շահերը: Կամ՝ իսկ ի՞նչ է անելու Իրանը: Կամ՝ Սաուդյան Արաբիան: Եվ՝ հաշվի առեք, որ հենց սեպտեմբերին է եղել առաջին աճուրդը: Ի՞նչ գին ուներ Արցախը Ռուսաստանի համար՝ համեմատած Թուրքիային 700000 խորանարդ մետր գազի վաճառքի հետ, որ վերջինը չի լինելու:

Իսկ ընդհանրապես՝ ինչու ենք մենք կապված մնում Ռուսաստանից գազի գնման պայմանագրային գներին ու չենք անցնում սպոտային առևտրի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 18971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ